«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Հային դատում են Հայ լինելու համար

Հային դատում են Հայ լինելու համար
18.01.2025 | 13:00

Աննկարագրելի տխություն է իջել հոգուս։ Բաքվի բռնապետը Հայերի է դատում․․․ Հասկանու՞մ եք, թշնամին Հայի է դատում նրա համար, որ իրենք Հայի պատիվն են պահել, Հայի անունն են պահել, Հայի Հայրենիքն են պահել, չի դատում թալանելու համար, չի դատում կոռուպցիայի համար, չի դատում հովանավորչության համար, այլ, որ Հայ են ու Հայի Հայրենիքի համար կռիվ են տվել:

Բաքվի բռնապետի ուսուցիչ Էրդողանն էլ քուրդ քաղաքապետներին է դատում, ովքեր ունեն քրդամետ ուղղվածություն, ովքեր քրդերի համար փորձում են ստեղծել ավելի լավ պայմաններ, քրդերի ձայնն ավելի լսելի դարձնել:

Հիշե՛ք, Բաքվի բռնապետի ճիրաններից Հայերին փրկելը հնարավոր է միայն Բաքվի բռնապետի ռեժիմի տապալմամբ, մնացած բոլոր դեպքերում գրեթե անհնար է, եթե, իհարկե, որևէ երկրի ղեկավար ուղիղ չդիմի ու ասի՝ բաց թող:

Բաքվի բռնապետը Հայ գերիներին նաև օգտագործելու է Հայաստանի դեմ , որպես շանտաժի միջոց։ Մենք ոչ մի դեպքում չպետք է տրվենք այդ շանտաժին: Հայ գերիների իբրև թե ցուցմունքները պետք է դնել մեծ հարցականի տակ, քանի որ դրանք կա՛մ մտացածին են, կա՛մ կտտանքների արդյունք։ Բաքվի բռնապետի բանտերում պահվող Հայերի նկատմամբ մեր վերաբերմունքը պետք է լինի ոչ թե նրանց նկատմամբ ունեցած համակրկանքի կամ հակակրանքի շրջանակներում, այլ պարզապես այն մեղադրական հոդվածների, որոնցով դատում են այդ մարդկանց:

Իսկ Հային դատում են Հայ լինելու համար:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 3178

Մեկնաբանություններ